Կոլբա Լաբը նորարար մտածողութայմբ մարդկանց ակումբ է, որը համախմբում է նախաձեռնող և ներգիայով լի մարդկանց, ովքեր քայլեր են ձեռնարկում՝  Հայաստանում դրական փոփոխություններ տեսնելու նպատակով:

Գաղափարների ինկուբացիայի միջոցով մենք փորձում ենք լուծել սոցիալական խնդիրները՝  համադրելով քաղաքացիներից եկած գաղափարներն ու նախագծերը հանրային ծառայությունների հետ: Հայաստանի ողջ տարածքից քաղաքացիները կարող են դիմել Կոլբա լաբի ինկուբատորին իրենց նորարար (տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական) գաղափարով, որը կարող է մեծ սոցիալական ազդեցություն ունենալ: Կոլբա լաբն աջակցում է դիզայնի, փորձարկման, շուկայի հետազոտության և բիզնեսի խթանման այլ խորհուրդներով՝ այս գաղափարները աշխատող սոցիալական ստարտափերի, վենչուրի, ծառայության և/կամ ապրանքի վերածելու համար:

Կոլբա Լաբը փնտրում է սոցիալական ստարտափերի  խորհրդատուի, ով կաշխատի նախորդ փուլերում ինկուբացված ծրագրերի հետ, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ կտրամադրի 2016թ. Կոլբա լաբի կողմից աջակցություն ստացած ստարտափ թիմերին և կհամակարգի նոր գործընկերային կապերի ստեղծումը:

Եթե հետաքրքրվում եք սոցիալական նորարարության, Հայաստանում օրեցօր աճող ստարտափերով և ցանկանում եք միանալ մեր դինամիկ թիմին, ուրախ կլինենք սկսել նոր տարին Ձեզ հետ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: