Այս անգամ Կոլբայի հանդիպումների շարքն անդրադառնում է կիբերհանցավարությունների թեմային և իրականացվում է հանցագործությունների կանխարգելման ՄԱԿ-ի համաշխարհային կոնգրեսի նախօրեին:
Ապրիլի 10-ին հրավիրում ենք ձեզ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ մասնակցելու կիբերհանցավորությունների թեմային նվիրված հանրային քննարկմանը: Հրավիրված խոսնակներն եմ իրավաբան Դավիթ Սանդուխչյանը և քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը:
08
Դավիթ Սանդուխչյանը իրավաբան է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ եւ Արմենտել ընկերության գլխավոր իրավաբան: Դավիթը «Գլոբալ ինտերնետ քաղաքականություն նախաձեռնության» հայաստանյան համակարգողն էր, ինչպես նաեւ իրավաբանական խորհրդատվության բազմաթիվ տարիների փորձ ունի այնպիսի կառույցների հետ համագործակցելիս, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ԱՄՆ ՄԶԾ, ԵՄ եւ այլն: Նա էլէկտրոնային ստրոգրության մասին օրինագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամ էր ու զգալի ներդրում ունի Հայաստանում էլեկտրոնային տեղեկատվության եւ էլ-տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենքների մշակման գործընթացներում:
Կարեն Վրթանեսյանը քարոզչության ոլորտի հետազոտող է: Կրթությամբ ծրագրավորող լինելով, Կարենը հայտնի բլոգեր է եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ: Համակարգելով մի շարք տեղեկատվական գրագիտությանն ու անվտանգությանն առչվող քաղաքացիական նախաձեռնություններ, արդյունքում հիմնել է «Քարոզչության անատոմիա» դպրոցը, ինչպես նաեւ «Ռազմական ու քաղաքական ուսումնասիրությունների դպրոցը»: Կարենը նաեւ Զորակն ՀԿ-ի հիմնադիրն է:
Հանդիպման ընթացքում հրավիրված բանախոսները կխոսեն ինչպես կիբեր հանցագործությունների միջազգային կոնտեքստի մասին, այնպես նաև կանդրադառնան մեր երկրի համար ակտուալ կիբեր-պատերազմների թեմային:
Քննարկման լեզուն հայերենն է: Միացեք մեր ֆեյսբքուքյան միջոցառմանը: