Կոլբա լաբի կողմից հայտարարված մարդու իրավունքների վերաբերյալ նորարարական գաղափարների մրցույթին հետաքրքրված ՀԿ-ներ ու անհատներ ներկայացրել էին տարբեր լուծումներ: Գրանցված 25 գաղափարից հետեւյալ 7-ը անցել են եզրափակիչ փուլ.
- Մատչելիության քարտեզ- Վարդուհի Արամյան
- Թվային հեռահաղորդակցությունը` որպես անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության միջոց – Արմեն Մելքոնյան
- «No Future to Human Exploitation»-Անահիտ Առաքելյան
- «Quadrocopter for public monitoring» – Հայկ Իշխանյան
- Հասարակության լիիրավ անդամ- Անահիտ Մխիթարյան
- Ոստիկանական բռնությունների եւ ապօրինությունների գրանցման քարտեզ – Ռոբերտ Անանյան
- Պաշտպանված համայնքի բնակիչ – Արտյոմ Մեսրոպյան
Եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսի նորարար նախագծեր են իրականացվելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մոտ ապագայում, ծանոթանալ այն նորարարների հետ, ովքեր դրանք իրականացնելու են, ուրախ կլինենք տեսնել ձեզ մայիսի 7-ին, ժամը 11:30, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
Եկեք միասին լսենք ծրագրերի պրեզենտացիաները ու առաջինը իմացեք ժյուրիի որոշման մասին: Միացեք միջոցառմանը ֆեյսբուքում: