Պետական կառավարման ընթացակարգերը և համակարգի գործառույթները շատ հաճախ ոչ բոլորի համար են մատչելի և հասկանալի: Մեր օրերում տեխնոլոգիաները և համացանցը պետական կառավարման նորարարության և մատչելիության անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում՝ դարձնելով գրեթե բոլոր ընթացակարգերը թափանցիկ և հանրային: Շատ հնարավոր է, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնես ոլորտում, կրկնվեն նաև պետական հատվածում: Ինչպես օրինակ, այժմ ծառայության կամ ապրանքի արժեքի ստեղծմանը մասնակցում են նաև բաց տվյալների կիրառմամբ վերլուծական գործիքներ:

Ինչպե՞ս պետք է արձագանքեն այս փոփոխություններին պետական հատվածի ներկայացուցիչները և քաղաքացիները: Պատասխանը միգուցե կարելի է գտնել այլ ոլորտներում հաջողված դեպքերի և պատմությունների մեջ:

Հրավիրում ենք ձեզ փնտրելու բազմաթիվ հարցերի պատասախանները և նորարար մոտեցումների ոգեշնչումը  «Պեչա Կուչայի» խոսնակների հետ միասին, հունվարի 23-ին, ժամը 20:20 Ակումբում: «Պեչա-կուչան» զրույցների միջազգային ճանաչված շարք է, որը ոչ ֆորմալ շփման և գաղափարների փոխանակման ստեղծագործ ձևաչափ է: Ելույթները կլինեն անգլերեն:

 

Միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի երկրորդ Հանրային կառավարման նորարարության շաբաթվա շրջանակներում (#PSIWeek), որը «Նորարար առաջընթաց» ծրագրի մի մասն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա նորարարական լաբորատորիայի կողմից: Ահա երեկոյի խոսնակների ցանկը.

Արմենակ Անտինյան – «Վարքագծային գիտությունն ու կառավարումը»

Վահե Բալուլյան – «Անկանոն մտքեր կառավարման վերաբերյալ»

Արամ Մխիթարյան – «Ինչպես են տեխնոլոգիաները փոխակերպում կառավարումը. գլոբալ և տեղական հեռանկար»

Արթուր Պապյան – «Կառավարման համակարգը հաշվետու պահելու գաղտնիքը»

Խաթունա Սանդրոշվիլի -«Մեկ պատուհանի սկզբունքով աշխատող կառավարություն. վրացական մոդելը»

Դմիտրի Մարիասին – «Կառավարման նորարարության էվոլուցիա. գլոբալ պատմությունների ցանկ»

Արաքսյա Մարտիրոսյան

Միջոցառմանը մասնակցելու համար, անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղումով: