Արձագանքելով ձեր առաջարկներին, Կոլբա լաբի հերթական հանդիպման թեման վարքագծային հոգեբանությունն է:

Որո՞նք ենք մեր հիմնական պահանջմունքները: Ինչպիսի՞ պահանջմունքներով է պայմանավորվում մեր սոցիալական վարքագիծը: Միջավայրի ու հասարակության ո՞ր գործոններն են առավել ազդում մեր վարքի վրա: Որո՞նք են տեսանելի և քողարկված ազդակները: Եվ ո՞րն է անհատի և սոցիումի փոխազդեցության սահմանը: Մարտի 5-ին ժ. 5-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն այս թեմայով կհյուրընկալի հոգեբան Դավիթ Ամիրյանին, ով Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության ծրագրային գծով փոխտնօրենն է և ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ:

Միացեք միջոցառմանը մեր ֆեյսբուքյան էջում: