Hackathon Kolba Lab from Gor on Vimeo.
Հոկտեմբերի սկզբին Երեւանում կայացած տեխնոլոգիական ու նորարարական միջոցառումները դարձրել էին քաղաքը մի հարթակ, ուր ամեն քայլին կարելի էր լսել նոր գաղափարների քննարկում, որը սկսում էր մոտավորապես այսպես՝ «Ես էլ վաղուց մի հատ լավ միտք ունեմ, որն ուզում եմ իրագործել»:
Բոլոր այն մարդկանց, ովքեր գաղափարներ ունեին, որոնք տեխնոլոգիական լուծումներ էին պահանջում, Կոլբա լաբը PiscArt –ի եւ Create Together թիմի հետ միասին կազմակերպել էր մեկօրյա Հաքաթոն:
Հաքաթոնը նորարար ու տեխնոլոգիական հավաք է, որի ընթացքում ծրագրավորողներն աշխատում են միասին` կարճ ժամանակում ստեղծելով որեւէ տեխնոլոգիական ծառայություն/ապրանք (ապրանքի մոդելը): Միջոցառման ընթացքում մասնակիցները աշխատում են թիմերում, յուրաքանչյուր ոք միանում է այն գաղափարին, որն առավել հետաքրքիր է իրեն:
Հաքատոնին գրանցման փուլում ստացել էինք ավելի քան 100 գաղափար: PicsArt-ի գրասենյակում գիշերը մեկնարկած այս տեխնոլոգիական հավաքին մասնակիցները համախբմվել էին աշխատելու ընտրված 14 գաղափարների շուրջ.
- GoPlan.Biz – բիզնես պլանների ստեղծման ու ֆինանսական վերլուծությունների գործիք:
- Studr.am – այլընտրանքային կրթական հարթակ, որտեղ հանդիպում են ուսուցիչներն ու սովորող ցանկացողները
- Օնլայն խաղ, որը կօգնի տեղական ինքնակառավարման թեման ավելի մատչելի ու ինտերակտիվ դարձնել
- BiLogin – հարթակ, որը կօգնի բոլոր կայքերի օգտատերերին մուտք գործել իրենց հաշիվները մեկ ընդհանուր հարթակից
- Tour Box – առցանց գործիք, որի շնորհիվ հնարավոր կդառնա անհատների միջոցով ծանրոցներ ու նամակներ ուղարկելու նոր ճանապարհ
- Armtraffic.am – բջջային հավելված, որը կտեղեկացնի փողոցների խանրաբեռնվածության մասին
- Pulpulak Club – բջջային հավելված, որը կհուշի ձեզ ամենամոտիկ գտնվող պուլպուլակը
- Օնլայն գործիք, որը թույլ է տալիս օգտագործելPicsArtStudio-ի Api-ն, ստուգելով նկարի առկայությունը, բեռնել նկարը ու ստանալ ամբողջական ինֆորմացիա, թե ինչպես կարող եք օգտագործել նկարը:
- Jobber- բջջային հավելված, որը ներառում է հավաքական տվյալներ բոլոր հայտարարաությունների հարթակներից,ինչի շնորհիվ ավելի հեշտ է գտնել ձեզ համապատասան գործ փնտրել/գտնել
- Moodism – բջջային հավելված, որն հեռախոսազրույցի ընթացքում վերլուծում է ձեր տրամադրությունը հենվելով ձեր ձայնային տվյալների վրա
- PriceMonitor- ընտանեկան բյուջեն պլանավորելու եւ հաշվարկելու համար նախատեսված հավելված
- 1 minute – խորհրդատվական հարթակ, որտեղ ձեր ցանկացած հարցին կպատասախանեն 1 րոպեյի ընթացքում
- Video Note – տեսանյութերի վրա նշումներ կատարելու հնարավորություն ընձեռող բջջային հավելված
Գիշեր-ցերեկ աշխատելուց հետո մասնակիցները ներկայացրեցին ժյուրիին իրենց մշակած մոդելները, ինչից հետո հաղթող ճանաչվեցին BiLogin եւ Video Note գաղափարները, իսկ Pulpulak Club-ը ճանաչվեց լավագույն սոցիալական նախագիծ: