Կոլբա լաբը հայտարարել է նորարար տեխնոլոգիական գաղափարների մրցույթ առողջապահության ոլորտում:
Եթե ունեք գաղափար, որ կօգնի որակյալ առողջապահությունը հասանելի դարձնել բոլոր սոցիալական խմբերին կամ գիտեք, թե ինչպես է հնարավոր հիվանդների ու բժիշկների միջև անխափան կապ ապահովել, դիմեք մեզ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել, եթե սոց. ցանցերը ծառայեցնել սոցիալական խնդիրների լուծումների մշակմանը, գիտելիքների փոխանակման ու հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանը:
Ո՞ր գաղափարն է նորարար և ինչո՞վ կարող է Կոլբա լաբը աջակցել ձեզ գաղափարի իրականացման հարցում: Ինչպիսի՞ գաղափարներ են ընդունվում մրցույթի շրջանակում և քանի՞ գաղափար կարող է ներկայացնել թիմը/անհատը:
Կոլբա Լաբի թիմը պլանավորել է մի շարք հանդիպումներ Հայաստանի քաղաքներում՝ ավելի մանրամասն պատմելու մրցույթի պայմանների մասին, թե ինչպիսի գաղափարներ ենք ակնկալում ստանալ, խոսելու ընտրության չափանիշների մասին և պատասխանելու ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
Այժմ հաստատված կայանալիք հանդիպումների ամսաթվերը սրանք են՝
|
|
Մայիսի 30, ժ. 11:00-12:00 | ք. Մարտունի, Մարտունի Ինֆոտուն: Միացեք միջոցառմանը այստեղ: |
Մայիսի 30, ժ. 16:15-17:45 | ք. Վանաձոր, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների փ. 12) Միացեք միջոցառմանը այստեղ: |
Մայիսի 31, ժ.11:00 – 12:00 | ք. Գյումրի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Գայի փ.1 Միացեք միջոցառմանը այստեղ: |
Մայիսի 31, ժ. 16:15 – 17:15 | ք. Արմավիր, Արմավիր Ինֆոտուն (Շահումյան 68 ա) Միացեք միջոցառմանը այստեղ: |
Հունիսի 1, ժ. 16:30 – 17:30 | ք. Գորիս, Գորիսի մամուլի ակումբ (Անկախության 2) Միացեք միջոցառմանը այստեղ: |
Հունիսի 1, ժ. 10:30 – 11:30 | ք. Էջմիածին, Հայ միասնության խաչ (Շահումյան 36) Միացեք միջոցառմանը այստեղ: |
Հունիսի 8, ժ. 17:30- 18:30 | ք. Երևան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ (Պ.Ադամյան 14) Միացեք միջոցառմանը այստեղ: |