UN House, near Republic Square
Կոլբա լաբը հրավիրում է մարդկանց,ովքեր հետաքրքրվում են նորարարությամբ, շարունակաբար փնտրում են նոր լուծումներ և հետաքրքրված են տվյալների հասանելիությամբ համացանցում ներկա լինելու երեկոյան հանդիպմանը (Կոլբա- զրուցարան ձեաչափում)՝ բաց տվյալների մասին խոսելու, մտքեր փոխանակելու ու ծանոթանալու նոր հետաքրքիր մարդկանց հետ:
Ահա հանդիպման ընթացքում պլանավորված ելույթների ցանկը՝
· Ֆրանկ Կրեսին, հետազոտությունների տնօրեն Waag Society-ում, կներկայացնի Smart Citizen հարթակը
· Սամվել Մարտիրոսյան, Awesome Foundation-ի երեւանյան մասնաճյուղի ղեկավար, կպատմի Հայաստանում բաց տվյալների մասին
· Ռոն Սելեջ, թվային ղեկավար Կոսովոյի նորարար լաբորատորիայում, կխոսի Կոսովոյում քաղաքացիական գիտության մասին
Հանդիպումը ՄԱԿ-ի համաշխարհային SHIFT ինովացիաների շաբաթի մի մասն է կազմում: Բաց տվյալների մասին սա առաջին քննարկումն է, սակայն հուսով ենք որ այս հանդիպումը կդառնա նմանատիպ քննարկումների շարքի մեկնարկող քայլը:
Որտեղ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Երբ. սեպտեմբերի 24-ին, ժ.17:30-20:30
Ով. ցանկացած մարդ, ով միացել է մեր միջոցառմանը ֆեյսբուքում:
Ամենակարևորը. միջոցառման հեշտեգն է #hycitsci
Գրանցվեք, որքան հնարավոր է շուտ, քանի որ տեղերը սահմանափակ են: