Մենք վերադարձել ենք նոր մեկնարկով։ Որպես «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» մեր նոր ծրագրի մի մաս՝ սկսում ենք հանրային միջոցառումների մի նոր շարք։ Այս անգամ մեր միջոցառումների շարքը նվիրված կլինի ապագայի կանխատեսումներին, հատկապես յուրահատուկ մասնագիտությունների և հմտությունների վարաբերյալ տարբեր թեմաների, որոնք հնարավոր չէ ձեռք բերել ակադեմիական կրթության միջոցով։
Մեր առաջին միջոցառումը, որը նվիրված էր արարողակարգին և բիզնես էթիկետին, տեղի ունեցավ հունիսի 24-ին։ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։ Մեր գործընկերները՝ ՄԱԶԾ համագործակցության և զարգացման պատասխանատու Անաստասիա Պլատոնովան և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի գործադիր օգնական Արփիկ Բաղդասարյանը, կիսվեցին մեզ հետ Սկոլկովոյի նորարարական կենտրոնում կազմակերպված արարողակարգին նվիրված ռուսական միջազգային ֆորումի ժամանակ ձեռքբերված գիտելիքներով ճիշտ բիզնես հաղորդակցության, արարողակարգի և էթիկետի հիմունքների վերաբերյալ։
Անաստասիա Պլատոնովայի փորձը ներառում է 2018թ․ ՖԻՖԱ աշխարհի խաղերը, Սոչիի երիտասարդության և ուսանողների միջազգային փառատոնի արարողակարգը, ինչպես նաև Սկոլկովոյի կառավարման դպրոցի իր հետազոտական փորձը։ Արփիկ Բաղդասարյանը պատասխանատու է կառավարության հետ հարաբերությունների և ՄԱԿ-ի բոլոր 15 գործակալության ներքին համակարգման համար։ Իրենց ունեցած հարուստ փորձով խոսնակները նկարագրեցին արարողակարգի մասնագետի պարտականությունները, ներկայացրեցին թեմատիկ հետազոտություններ և քննարկեցին տարբեր միջոցառումների ընթացքում արարողակարգի բացթողումները, ինչպես օրինակ՝ 2012թ․ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի, 2018թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի խաղերի, միջազգային կոնֆերանսների և ֆորումների ժամանակ բացթողումները։ Բացի այդ, խոսնակները գրավեցին լսարանի ուշադրությունը էլեկտրոնային հաղորդակցության և դրես կոդի (dress-code) մասին թեմաներով։
Միջոցառման ավարտին ունեցանք հետևյալ մի քանի բացահայտումները/արդյունքները՝
– Արարողակարգը հնացած գաղափար չէ։ Այն կարևոր է դիվանագիտության մեջ, կառավարական հարցերում, բիզնեսում։ «Ներկայումս արարողակարգի կանոնները կարծես հնաոճ մի բան են թվում։ Սակայն, դրանց չհետևելը նույնքան անիմաստ է, որքան անիմաստ է եկեղեցի մտնելիս գլխարկը կամ մզկիթ մտնելիս կոշիկները չհանելը։ Իրականում, ամեն ինչը չէ, որ այդքան ծիծաղելի է այս խորհրդավոր հարցերում և նախապաշարմունքներում» (Ժյուլ Կամբոն)։
– Արարողակարգի մասնագետը պետք է լինի ճկուն, բազմաբնույթ հանձնարարություններ կատարի և լինի ստրեսակայուն։ Նա պետք է պատրաստ լինի ֆորս մաժորային իրավիճակներին ցանկացած պահի։
– Կարևոր է ուշադրություն դարձնել ազգային դրոշներին, օրհներգներին, մշակութային տարբերություններին, կրոնական առանձնահատկություններին և հյուրերին նստացնելու կանոններին։ Բոլոր մանրուքները կարևոր են և ցանկացած թերություններ կարող են բերել անուղղելի հետևանքների։
– 21-րդ դարը փոխակերպեց բիզնես հաղորդակցության սովորական ձևաչափը և ստեղծեց էլեկտրոնային հաղորդակցության նոր գաղափար։
– Դրես կոդը/dress-code գործակալությունների կամ գործատուների քմահաճույքը չէ, այլ անհրաժեշտություն է, որի միջոցով ցուցադրում են լավ դաստիրակութունը/կուլտուրան։
Կոլբա լաբը կշարունակի անցկացնել տարբեր մասնագիտություններին և ապագայի հմտություններին նվիրված նման միջոցառումներ։ Ի վերջո, մեր նպատակն է երիտասարդության շրջանում հետաքրքրություն առաջացնել տարբեր մասնագիտությունների հանդեպ և նոր հետաքրքրությունների խրախուսման միջոցով խթանել նոր հնարավորությունները մարզերում։