Օգոստոսի 16-ին Կոլբա լաբը կազմակերպեց հետաքրքիր միջոցառում՝ նվիրված հերթական յուրահատուկ մասնագիտությանը «Վարքագծային տնտեսագիտությանը»։ Վարքագծային տնտեսագիտությունը ուսումնասիրութույն է ճանաչողական, հոգեբանական, մշակութային և սոցիալական գործոնների ազդեցության վերաբերյալ, որը համատեղվում է մեկ որոշման մեջ և կայացվում է անհատների ու հաստատությունների կողմից։
Մեր խոսնակ Արմենակ Անտինյանը, ով ունի դոկտորի գիտական աստիճան վարքագծային տնտեսագիտության ոլորտում, մասնակիցների հետ կիսվեց իր գիտելիքով ու փորձով և թե որտեղ կարելի է օգտագործել տվյալ մասնագիտությունը։
Նա նաև նշեց, թե ինչպիսի պահանջարկ ունեն վարքագծային տնտեսագետները Հայաստանում։ Միջոցառման մասնակիցները որոնց զգալի մասը երիտասարդներ էին, սովորեցինտեղական շուկայում առկա միտումների մասին, ինչպես նաև մի քանի հետաքրքիր փաստ թե ինչ է իրենից ներկայացնում վարքագծային տնտեսագիտությունը։ Խոսնակը նաև ներկայացրեց վարքագծային տնտեսագիտության որոշ օրինակներ։
Որպեսզի հասկանալի լինի թե ինչի մասին էայս մասնագիտությունը, դուք պետք է ինքներդ ձեզ մի քանի հարց ուղղեք -Ինչու՞ եք սուպերմարկետից ավելի շատ գնումներ կատարում քան ձեզ իրականում հարկավոր է, ինչու՞ ապրանքի վրա ցածր գին տեսնելիս մտածում եք, որ կամ այդ ապրանքը ժամկետնանց է և չեք գնում, կամ շատ լավ ակցիա է, և հենց սա է, որ փոխում է ձեր անհատական պահվածքը։
Վարքագծային տնտեսագիտութույնը այն շատ բաների բացատրությունն է տալիս, որոնց մենք ենթագիտակցորեն ենք մոտենում մեր առօրյա կյանքում։ Գործնականում վարքագծային տնտեսագիտության մեծ մասը բաղկացած է հոգեբանական պատկերացումներ օգտագործելուց՝ վարքի վրա ազդելու համար։
Միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին թեմայի վերաբերյալ, նրանք ակտիվորեն մասնակցում էին քննարկմանը և անմիջականորեն հղում իրենց հարցերը խոսնակին։ Ինչպես նշեց մասնակիցներից մեկը այս քննարկումը ստիպեց նրան ուշադրություն դարձնել իր վարքագծին այս կամ այն հանգամանքներում, որը նախկինում չէր արել,և այս ամենը մեծապես նպաստեց այս ոլորտում իր գիտելիքներին, որոնք նա անպայման կօգտագործի ապագայում։
Ամփոփելով նշենք, որը վարքագծային տնտեսագիտությունը ձգտում է հասկանալ թե երբ և ինչպես են մարդիկ տարբեր կերպ վարվում քան ենթադրում է տնտեսական մոդելը։