Ինչպիսի նախաձեռնություններն են Կոլբա լաբից աջակցություն ստանում ու ինչպես են զարգանում ստարտափ գաղափարները հայաստանյան շուկայում:
Կոլբայի հանդիպումների ամառային շարքն սկսում ենք մեր առաջին ինկուբացիոն շրջանում “Տեսնող ձեռքեր” սոցիալական ստարտափի ներկայացումից:
Ինչպե՞ս արձագանքել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց պրոբլեմներին: Տեսնող ձեռքերը մերսման սրահ է, որտեղ աշխատում են կույր մերսողներ: Հայտնի է, որ տեսողության պակասը կոմպենսացվում է շոշափելիքի ու մյուս զգայարանների առավել զարգացվածությամբ: Այսօր 6-ամսյա մասնագիտական ինտենսիվ դասընթաց անցած մերսողները ունիկալ որակի ծառայություն են առաջարկում Հայաստանում:
Հունիսի 26-ին՝ ժամը 5-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայանալիք հանդիպմանը «Տեսնող ձեռքեր» նախաձեռնության հեղինակ Մարիամ Դիլբանդյանը կպատմի իր առաջին քայլերի ու նախաձեռնած ծրագրի մասին: Սրահի երկու փորձառու մերսողները զուգահեռ հակասթրես պարանոցային մերսում կցուցադրեն, իսկ սրահի սննդի մասնագետը և հոգեբանը խորհրդատվություն կտրամադրեն ճիշտ սննդակարգի ու համակարգային բուժման մասին:
Ծանոթացեք սոցիալական բիզնեսի խոհանոցին, լսեք հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների այլընտրանքային լուծման պատմությունը:
Միացեք միջոցառմանը ֆեսյբուքում: