Ինչպես հիշում եք, Կոլբա լաբի կողմից հայտարարված տեղական ինքնակառավարման մարմինների ծառայությունների վերաբերյալ նորարարական գաղափարների մրցույթին ստացել էինք 60 գաղափար, որոնցից 9 անցել էին եզրափակիչ փուլ: Յուրաքանչյուր թիմի հետ Կոլբա լաբի թիմը ունեցավ անհատական հանդիպումներ՝ քննարկելու հետագա համագործակցության ընթացքը:
Հետեւյալ 7 թիմերը ցանկություն հայտնեցին մասնակցել գաղափարների զարգացման հետագա ընթացքին, որն իր մեջ ներառում է նախնական էթնոգրաֆիկ հետազոտության փուլը, ծրագրերի դիզայնի մշակման հանդիպում-քննարկումները ու գաղափարից ծրագիր տանող ինկուբացիոն շրջանը:
1. Արսեն Վարդանյան – Արևային մարտկոցներով աշխատող գիշերային լուսավորության հենասյուներ
2. Ղարիբ Հարությունյան – Մեր փողերը՝ համայնքի վիզուալ բյուջե
3. «Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք» նախաձեռնող խումբ – «Մաքուր համայնք եռանկյունի»
4. Նելլի Մանուկյան – Տերմինալ քաղաքապետարանում
5. Շուշան Դոյդոյան – Ծառայողական մեքենաների հանրային մոնիտորինգի հարթակ
6. Համայնքային Զարգացման Նորարական Կենտրոն ՀԿ – ՏԻՄ ծառայությունների էլեկտրոնային կառավարման համակարգ
7. Արթուր Դոլմաջյան – Հանրային տրասնպորտի հասանելիություն
Նոյեմբերի 12-ին բոլոր 7 թիմերը կմասնակցեն աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում կհղկեն ու կկատարելագործեն իրենց գաղափարները, օգտագործելով DIY ուղեցույցը եւ ծառայություններիդիզայն մշակման փաթեթը:
Օրվա վերջում թիմերը կներկայացնեն իրենց ծրագրերը ժյուրիին, ինչի արդյունքում կընտրվեն ֆինանսական աջակացություն ու հետագա ընթացք ստացող գաղափարները:
Եթե ուզում եք լսել, թե ինչպիսի նորարար նախագծեր են իրականացվելու տեղական ինքնակառավարման համակարգում մոտ ապագայում, ծանոթանալ այն նորարարների հետ, ովքեր դրանք իրականացնելու են, ուրախ կլինենք տեսնել ձեզ նոյեմբերի 12-ին, ժամը 17.00 Կոնգրես հյուրանոց կոնֆերանս սրահում:
Միացեք մեր միջոցառմանը ֆեսյբուքում: