Նորարարության օրերի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 6-ին Կոլբա լաբը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, PicsArt-ը եւ CreateTogether թիմը համատեղ կազմակերպում են մեկօրյա Հաքաթոն:
Եթե ունեք հետաքրքիր գաղափար, որը տեխնոլոգիական լուծման կարիք ունի, ապա պատմեք ձեր ծրագրի մասին, լրացնելով առցանց հայտը: Եթե ունեք ՏՏ ոլորտի գիտելիքներ (բջջային հավելվածների նախագծում, ծրագրավորում, կիբեր-անվտանգություն եւ այլն) եւ ուզում եք աշխատել Սիլիկոնային հովտից ժամանած մասնագետների հետ, գրանցվեք որպես մասնակից: Չմոռանաք ձեր հայտում նշել ձեզ առավել հետաքրքրող ոլորտը (սոցիալական, ֆինանսական, մեդիա եւ ժամանց, առողջապահություն եւ այլն), քանի որ ըստ ձեր հետաքրքրությունների են ձեւավորվելու աշխատանքային թիմերը:
Մեկօրյա համատեղ աշխատանքը կամփոփվի մշակված ապրանքների/ծառայությունների մրցույթով:
Շտապեք, գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է: