Կոլբա լաբի ամենամյա «Հանրային կառավարման նորարարության շաբաթը» հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը և թե ինչպես մատուցել առավել մարդկակենտրոն հանրային ծառայություններ:
2018թ. միջոցառումների շարքում է նաև հանրային քննարկում, որը նվիրված կլինի տեխնոլոգիաների կիրառմանը պետական ոլորտում, և թե ինչ հնարավորություններ և մարտահրավերներ են սպասվում ծառայությունների և կառավարման համակարգի թվայնացման արդյունքում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը պետական համակարգում կարող է ծառայել որպես նորարարության, կայունության և արդյունավետության շարժիչ ուժ, դարձնել հանրային ծառայություններն առավել մարդակենտրոն և հասանելի հասարակության տարբեր խմբերին:
Միևնույն ժամանակ նոր տեխնոլոգիաներն ենթադրում են նաև նոր մարտահրավերներ ու պահանջում են նոր լուծումներ:
Ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառվում հայկական պետական համակարգում, որն է Հայաստանի թվայնացման ռազմավարությունը առաջիկա տարիների համար և որքանով են այս ռեֆորմները հաշվի առնում շարքային օգտատիրող կարիքներն ու կարծիքը: Այս և այլ հարցերի պատասխանները կփորձենք միասին գտնել հրավիրված խոսնակների մասնակցությամբ փետրվարի 2-ին, ժ. 18:00 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
1.Գոհար Մալումյան – Տեխնոլոգիական ոլորտի բարեփոխումների պատասխանատու, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»
2.Արամ Մխիթարյան – Helix ընկերության հիմնադիր տնօրեն
3.Սամվել Մարտիրոսյան – ՏՏ անվտանգության փորձագետ
Քննարկումը կվարի «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:
Քննարկումը հանրային է, միջոցառմանը միանալու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով:
Հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: